Երևան
HY
Անալիզներ
07-176

Հակամարմիններ Էպշտեյն-Բարի վիրուսի նկատմամբ (EBV, IgM) (իմունաբլոտ)

Նկարագրություն

Էպշտեյն-Բարի վիրուսը (Epstein-Barr virus, EBV) դասվում է հերպեսվիրուսների շարքին և հանդիսանում է մեծահասակ բնակչության շրջանում ամենատարածված վիրուսներից մեկը։ Ախտորոշման հիմնական նպատակը սուր և նախկինում տարած վարակի միջև տարբերակումն է։ EBV վարակի ժամանակ իմունային պատասխանը բնութագրվում է EBV-ի կապսիդային (EBV-CA), կորիզային (EBNA) և վաղ (EBV–EA) հակածինների նկատմամբ հակամարմինների առաջացմամբ։ Հիվանդության վաղ փուլում հայտնաբերվում են վիրուսային կապսիդային հակածինի նկատմամբ IgM և IgG հակամարմիններ։ Կապսիդային հակածինի (EBV-CA) նկատմամբ IgM դասի հակամարմինների հայտնաբերումը համարվում է սուր EBV վարակի առկայության հավաստի ցուցանիշ։ Հետազոտությունը նախատեսված է արյան շիճուկում IgM հակամարմինների հայտնաբերման համար՝ այն հիվանդությունների ախտորոշման նպատակով, որոնց հարուցիչը EBV-ն է (ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, Բերկիտի լիմֆոմա, նազոֆարինգեալ կարցինոմա)։

Կատարման ժամկետը

Մինչև 8 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
11715 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ