Երևան
HY
Անալիզներ
07-175

Հակամարմիններ E հեպատիտի վիրուսի նկատմամբ (anti-HEV, IgG)

Նկարագրություն

E հեպատիտի (ՎՀE, HEV) լաբորատոր ախտորոշումը հիմնված է մարդու արյան շիճուկում սպեցիֆիկ մարկերների՝ E հեպատիտի վիրուսի սպիտակուցների (հակածինների) նկատմամբ հակամարմինների հայտնաբերման վրա: Anti-HEV (IgG)-ը G դասի սպեցիֆիկ իմունոգլոբուլիններ են, որոնք վկայում են հնարավոր վարակվածության կամ տարած վարակի մասին: Պատկանում է սուր վիրուսային հեպատիտների խմբին, խրոնիկական ձևերը և վիրուսակրությունը գրանցված չեն: E հեպատիտի կլինիկական ընթացքի առանձնահատկություններն են կարճ նախադեղնուկային շրջանը, ծանր ձևերի ավելի մեծ տոկոսը (համեմատած A հեպատիտի հետ), հղիության ընթացքում անբարենպաստ ընթացքը (հատկապես վտանգավոր է հղիության երկրորդ կեսին): Հետազոտությունը նախատեսված է E հեպատիտի տարբերակիչ ախտորոշման համար:

Կատարման ժամկետը

Մինչև 8 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5965 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ