Նկարագրություն
Կոքսակի վիրուսը (Coxsackievirus) ՌՆԹ պարունակող վիրուս է, որը պատկանում է էնտերովիրուսների (աղիքային վիրուսներ) ընտանիքին։ Հայտնի է Կոքսակի վիրուսների 2 խումբ՝ A և B վիրուսներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է հակագենային հատկություններով տարբերվող սերոտիպեր։ Կոքսակի վիրուսի կլինիկական դրսևորումները տարբերվում են պոլիմորֆիզմով։ Կախված վիրուսի սերոլոգիական տիպի առանձնահատկություններից և գերակշռող տեղակայումից՝ առանձնացնում են հիվանդության մի քանի կլինիկական ձևեր՝ գրիպանման ձև, էնտերովիրուսային էկզանթեմա, հերպեսային անգինա, հեմոռագիկ կոնյունկտիվիտ, աղիքային ձև։ Հիմնականում վիրուսը ախտահարում է 1-ից 10 տարեկան երեխաներին, իսկ բարդությունները, որպես կանոն, զարգանում են մինչև 2 տարեկան երեխաների մոտ։ Երեխաների ընկալունակությունը էնտերովիրուսների նկատմամբ բարձր է։
Կատարման ժամկետը
Մինչև 11 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ