Երևան
HY
Անալիզներ
07-123

Հակամարմիններ ասկարիդոզի հարուցիչի նկատմամբ (Ascaris lumbricoides, IgG)

Նկարագրություն

Ասկարիդոզն ամենատարածված հելմինթոզն է, որով, ըստ տարբեր տվյալների, վարակված է մոտ 1 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում: Ասկարիդոզի հարուցիչը մարդկային ասկարիդն է (Ascaris lumbricoides), որը պատկանում է կլոր որդերի դասին: Ինվազիայի (հելմինթներով վարակվելու) միակ աղբյուրը մարդն է: Վարակումը տեղի է ունենում ասկարիդի ձվերը սննդի հետ կուլ տալու պարագայում: Հաճախ որպես վարակման աղբյուր հանդես են գալիս վատ լվացված բանջարեղենը (հատկապես՝ արմատապտուղները) կամ կեղտոտ ձեռքերը: Ասկարիդների ամբողջ կենսացիկլն անցնում է մարդու օրգանիզմում: Մարդու կողմից կուլ տրված ձվերից բարակ աղիքում դուրս են գալիս թրթուրներ, որոնք աղիքի պատի միջով թափանցում են արյան հուն, տեղափոխվում են լյարդ, սիրտ և, ի վերջո, հայտնվում են թոքերում, որտեղ թոքային մազանոթների պատերով թափանցում են ալվեոլներ: Շնչուղիներից թրթուրները միգրացիայի են ենթարկվում դեպի բերանի խոռոչ (հաճախ՝ գիշերները) և, խառնվելով թքին, կրկին կուլ են տրվում: Կրկին աղիք ընկած թրթուրը 2,5-3 ամիս անց հասունանում և դառնում է հասուն առանձնյակ: Ասկարիդի կյանքի ընդհանուր տևողությունը մոտ մեկ տարի է: Բացի աղիքներից, լյարդից և թոքերից, ասկարիդների թրթուրներին հայտնաբերել են նաև ուղեղում, աչքում և այլ օրգաններում: Թրթուրները, գտնվելով ներքին օրգաններում, սնվում են արյան շիճուկով և էրիթրոցիտներով: Ասկարիդոզի կլինիկական դրսևորումները կախված են մակաբույծի տեղակայումից և ինվազիայի ինտենսիվությունից: Ասկարիդոզի կլինիկական ընթացքում առանձնացվում են երկու փուլեր՝ վաղ (միգրացիոն) և ուշ (աղիքային): Վաղ փուլի ախտանիշներ կարող են լինել թուլությունը, տկարությունը, երբեմն՝ տենդ մինչև 38 ˚С, լյարդի, փայծաղի, ավշային հանգույցների մեծացումը, մաշկի վրա ցաների ի հայտ գալը: Առաջին փուլը համընկնում է աղիքներից դեպի ներքին օրգաններ թրթուրների միգրացիայի ժամանակահատվածի հետ: Ասկարիդոզի ախտորոշումը միգրացիոն փուլում հնարավոր է սերոլոգիական հետազոտությունների միջոցով, որոնք հայտնաբերում են հատուկ հակամարմիններ (IgG և IgM) հիվանդների արյան մեջ: Աղիքային փուլում սերոլոգիական հետազոտությունը կարող է լրացվել ասկարիդների ձվերի վերաբերյալ կղանքի հետազոտության իրականացմամբ: Ասկարիդոզի աղիքային փուլը հաճախ ընթանում է հետևյալ ախտանիշների առկայությամբ՝ ստամոքսաղիքային համակարգի ախտահարման նշաններ, ախորժակի նվազում կամ այլասերում, սրտխառնոց, անկայուն կղանք, որովայնի ցավեր: Շատ հիվանդներ նշում են նյարդային համակարգի կողմից ախտանիշներ՝ թուլություն, տկարություն, հիշողության վատացում, անհանգիստ քուն: Ոմանց մոտ նկատվում են էպիլեպտանման ցնցումներ:

Կատարման ժամկետը

Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5140 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ