Երևան
HY
Անալիզներ
06-010

Ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ)

Նկարագրություն

Ֆերմենտ, որը պարունակվում է օրգանիզմի բոլոր բջիջներում: Պատկանում է տրանսամինազների դասին, իրականացնում է ամինախմբերի տեղափոխման գործառույթ ամինաթթուներից կետոթթուների վրա: ԱՍՏ-ի ակտիվությունը գերակշռում է սրտի, կմախքային մկանների, լյարդի, երիկամների բջիջներում: Արյան մեջ ֆերմենտի ակտիվության բարձրացումը միոկարդի ինֆարկտի մարկերներից մեկն է, որը որոշակի չափով պայմանավորում է հիվանդության ընթացքի կանխատեսումը և միոկարդի վնասման օջախի մեծությունը: Լյարդի հիվանդությունների դեպքում ԱՍՏ-ի մակարդակն ունի նվազ ախտորոշիչ նշանակություն, թեև ակտիվ հեպատիտների և նեոպլաստիկ պրոցեսների դեպքում կարող է հասնել զգալի արժեքների: Ֆերմենտը ախտորոշիչ նշանակություն ունի նաև կմախքային մկանների ախտաբանության և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում:

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
  • Մազանոթային արյուն
Ընդհանուր գինը
1000 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ