Նկարագրություն
Արյան շիճուկի սպիտակուցի տարբեր ֆրակցիաների քանակական կազմի և հարաբերակցության հետազոտություն: Շիճուկի ընդհանուր սպիտակուցը ներկայացված է ալբումիններով և գլոբուլիններով, որոնք բաժանվում են չորս հիմնական ֆրակցիաների՝ ալֆա1-, ալֆա2-, բետա- և գամմա-գլոբուլինների: Յուրաքանչյուր ֆրակցիա կազմված է տարբեր սպիտակուցներից, որոնք նման են իրենց մոլեկուլային զանգվածով, բայց ոչ միշտ իրենց ֆունկցիայով: Ալֆա1- և ալֆա2-գլոբուլինները ներառում են այսպես կոչված սուր փուլի սպիտակուցներ, որոնք հանդիսանում են օրգանիզմում բորբոքային պրոցեսների մարկերներ, ինչպես նաև որոշ սպեցիֆիկ տրանսպորտային սպիտակուցներ՝ հապտոգլոբին, ցերուլոպլազմին և որոշ հորմոններ տեղափոխող սպիտակուցներ: Բետա-գլոբուլինները պարունակում են սպիտակուցներ, որոնք մասնակցում են իմունային պատասխանի ռեակցիաներին, ինչպես նաև այնպիսի կարևոր տեղափոխիչ սպիտակուցներ, ինչպիսիք են տրանսֆերինը և հեմոպեքսինը: Գամմա-գլոբուլինների ֆրակցիան ներկայացված է «իմունիտետի սպիտակուցներով»՝ հակամարմիններով (IgA, IgG, IgE, IgM): Տարբեր պաթոլոգիական վիճակներում այս կամ այն ֆրակցիաների սպիտակուցների հարաբերակցությունը և քանակը կարող են էապես փոխվել, իսկ որոշ դեպքերում առաջանում են լրացուցիչ (պաթոլոգիական) սպիտակուցային ֆրակցիաներ:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ