Երևան
HY
Անալիզներ
06-060

Ընդհանուր սպիտակուցը ողնուղեղային հեղուկում

Նկարագրություն

Սպիտակուցը ողնուղեղային հեղուկի հիմնական բաղադրիչներից մեկն է, որի ավելի քան 80%-ն անցնում է արյան պլազմայից՝ ուղեղի փորոքների անոթային հյուսակներում դրա ֆիլտրացիայի ժամանակ: Նորմայում ողնուղեղային հեղուկի ընդհանուր սպիտակուցը ներկայացված է ալբումիններով և գլոբուլինների տարբեր ֆրակցիաներով: Ողնուղեղային հեղուկում սպիտակուցի պարունակության գնահատումը թույլ է տալիս եզրակացություն անել հեմատոէնցեֆալիկ պատնեշի վիճակի, կենտրոնական նյարդային համակարգում ախտաբանական պրոցեսի տիպի և արտահայտվածության վերաբերյալ: Հետազոտությունը կիրառվում է ԿՆՀ բորբոքային, օնկոլոգիական և այլ սպեցիֆիկ հիվանդությունների ախտորոշման և մոնիտորինգի համար:

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Լիկվոր (ողնուղեղային հեղուկ)
Ընդհանուր գինը
1035 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ