Նկարագրություն
Նորմայում արյան պլազմայի գրեթե բոլոր սպիտակուցները չեն անցնում երիկամային կծիկների թաղանթով և մեզում հայտնաբերվում են հետքային քանակություններով։ Երիկամների ֆիլտրացիոն ֆունկցիայի խանգարման դեպքում սպիտակուցն սկսում է անցնել թաղանթով և հայտնաբերվել մեզում ախտորոշիչ նշանակալի կոնցենտրացիաներով։ Մեզում սպիտակուցի բարձր պարունակությունը երիկամների հիվանդությունների ոչ սպեցիֆիկ նշան է, ինչպես նաև կարող է պայմանավորված լինել միզուղիներում վարակիչ-բորբոքային պրոցեսներով, հյուսվածքների քայքայմամբ։ Որոշ ֆիզիոլոգիական վիճակներում կարող է դիտվել մեզում սպիտակուցի մակարդակի բարձրացում։ Այդպիսի վիճակներից են «մարշային» պրոտեինուրիան (սպիտակուցի ի հայտ գալը մեզում տևական քայլքից հետո), օրթոստատիկ պրոտեինուրիան (մարմնի դիրքի կտրուկ փոփոխությունից հետո), նաև սպիտակուցը մեզում կարող է ի հայտ գալ ուժեղ ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից հետո։ Ընդ որում, օրվա ընթացքում մեզով արտազատվող սպիտակուցի քանակը մնում է նորմալ արժեքների սահմաններում։
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Օրական մեզ
- Առավոտյան մեզի միջին բաժին