Երևան
HY
Անալիզներ
06-035

Ընդհանուր սպիտակուցը շիճուկում

Նկարագրություն

Արյան շիճուկի սպիտակուցների ամբողջություն, սպիտակուցային փոխանակության հիմնական ցուցանիշ: Արյան շիճուկի սպիտակուցները սինթեզվում են տարբեր օրգաններում, կատարում են բազմաթիվ ֆունկցիաներ: Ընդհանուր սպիտակուցի հիմնական զանգվածային բաժինը կազմում է ալբումինը (մինչև 60%), որը սինթեզվում է լյարդում: Գլոբուլինները, կախված ֆրակցիայից, սինթեզվում են լիմֆոցիտներում, էնդոկրին համակարգի օրգաններում, լյարդում: Արյան մեջ սպիտակուցներն իրականացնում են հետևյալ հիմնական ֆունկցիաները՝ տրանսպորտային, կոլոիդ-օսմոտիկ, բուֆերային, տրոֆիկ, իմունային, արյան մակարդելիության ապահովում: Շիճուկում ընդհանուր սպիտակուցի մակարդակի հետազոտությունն անհրաժեշտ է բազմաթիվ ախտաբանական վիճակների ախտորոշման համար, որոնց դեպքում դիտվում է սպիտակուցային փոխանակության խանգարում:

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
  • Մազանոթային արյուն
Ընդհանուր գինը
1305 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ