Երևան
HY
Համալիր
40-051

Հղիություն - III եռամսյակ

Նկարագրություն

Համալիր հետազոտությունը ներառում է անալիզներ, որոնք կինը պետք է կատարի հղիության 3-րդ եռամսյակի ընթացքում (28-40-րդ շաբաթներ)՝ հղիի լյարդի, երիկամների և արյան համակարգի վիճակը գնահատելու համար։ Պարտադիր պետք է կատարել Արյան ընդհանուր քննություն (լեյկոցիտար բանաձևով և ԷՆԱ-ով), Մեզի ընդհանուր քննություն նստվածքի մանրադիտակային հետազոտությամբ։ Հղիության ընթացքում վարակումը բացառելու համար անհրաժեշտ է կրկնակի հետազոտություն սիֆիլիսի, HIV-ի, B և C հեպատիտների վերաբերյալ։ Համալիր հետազոտությունում ներառված են 4 անալիզներ արյան մակարդման համակարգի գնահատման համար՝ Ֆիբրինոգեն, Պրոթրոմբինային ժամանակ (Պր. ինդեքս) + ՄՆՀ, ԱՄԹԺ և D-դիմեր, կենսաքիմիական հետազոտություններ, և Թիրեոտրոպ հորմոնի հետազոտություն՝ վահանագեղձի ֆունկցիան գնահատելու համար։

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
  • Առավոտյան մեզի միջին բաժին
Ընդհանուր գինը
55760 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ