Նկարագրություն
Ռիսկերի հաշվարկն իրականացնելու համար պարտադիր պահանջվում են պտղի ՈՒՁՀ տվյալները հղիության ոչ վաղ, քան 8 շաբաթական ժամկետում: Պտղի բնածին անոմալիաների ռիսկի որոշման հաշվարկային մեթոդների կիրառման սահմանափակումների պատճառով՝ 3 և ավելի պտուղ ունեցող բազմապտուղ հղիության դեպքում նման ռիսկերի հաշվարկն անհնար է իրականացնել: Հետազոտությունից և ռիսկի հաշվարկից հետո իրականացվում է պլանային խորհրդատվություն բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգի մոտ: Սքրինինգային հետազոտության արդյունքները չեն կարող ախտորոշման չափանիշ ծառայել: Հետազոտության անցկացման օպտիմալ ժամկետը հղիության 11-13-րդ շաբաթներն են:
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ