Նկարագրություն
Հանդիսանում է խորիոնային գոնադոտրոպինի դիմերային մոլեկուլի ենթամիավորներից մեկը, որը սեկրեցվում է ընկերքի տրոֆոբլաստում և նպաստում է դեղին մարմնի պահպանմանը և պրոգեստերոնի արտադրության խթանմանը: Սեկրեցիայի ամենաբարձր գագաթնակետը դիտվում է հղիության 1-ին եռամսյակի վերջում, 2-րդ և 3-րդ եռամսյակներում աստիճանական նվազումով: HCG-ß-ի կոնցենտրացիայի որոշումն օգտագործվում է հղիության ախտորոշման և հղիության ընդհատման սպառնալիքի հայտնաբերման, պտղի մոտ քրոմոսոմային զարգացման անոմալիաների պրենատալ ախտորոշման համար, ինչպես նաև հանդիսանում է տրոֆոբլաստային ուռուցքների և սաղմնային բջիջներից առաջացող չարորակ նորագոյացությունների մարկեր: Որպես բարձր սպեցիֆիկ և չափազանց զգայուն օնկոմարկեր օգտագործվում է ամորձու քաղցկեղի ախտորոշման համար:
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ