Նկարագրություն
Հետազոտությունն օգտագործվում է այնպիսի հիվանդությունների ախտորոշման համար, ինչպիսիք են հեպատիտը, լեղաքարային հիվանդությունը, լեղուղիների դիսկինեզիան, Ժիլբերի համախտանիշը և այլ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են պիգմենտների փոխանակության խանգարմամբ («դեղնախտով»): Բիլիռուբինը հեմոգլոբինի, իսկ ավելի ստույգ՝ թթվածնի տեղափոխման համար պատասխանատու նրա մասի՝ հեմի քայքայման արգասիք է: Այն պիգմենտ է, որը պարունակվում է օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում: Ընդհանուր բիլիռուբինը բաժանվում է ֆրակցիաների՝ ուղղակի (կոնյուգացված) և անուղղակի (ազատ)՝ կախված գլյուկուրոնաթթվի հետ քիմիական կապի առկայությունից, որը միանում է նրան լյարդում: Անուղղակի բիլիռուբինի մակարդակն արյան մեջ փոխվում է էրիթրոցիտների ուժեղացված քայքայման՝ հեմոլիզի դեպքում, որի պատճառ կարող են հանդիսանալ արյան հունում էրիթրոցիտների քայքայմանը հանգեցնող տարբեր ախտաբանական վիճակներ: Ուղղակի բիլիռուբինի մակարդակը բարձրանում է լյարդի և լեղուղիների ախտաբանության դեպքում: Բիլիռուբինի կոնցենտրացիան արյան մեջ ախտորոշիչ նշանակություն ունի վիրուսային հեպատիտների, լյարդի ցիռոզի, ճարպային հեպատոզի, լեղաքարային հիվանդության, ենթաստամոքսային գեղձի ուռուցքների, Ժիլբերի համախտանիշի, որոշ դեղամիջոցների ընդունման դեպքում: Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժշկի մեկնաբանությամբ:
Կատարման ժամկետը
Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Մազանոթային արյուն