Նկարագրություն
Հեմոգլոբինի քայքայման արգասիք է, ավելի կոնկրետ՝ թթվածնի անմիջական փոխադրման համար պատասխանատու նրա հատվածի՝ հեմի: Օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում պարունակվող գունանյութ է: Ընդհանուր բիլիռուբինը բաժանվում է կոնյուգացվածի (ուղղակի) և ազատի (անուղղակի)՝ կախված լյարդում նրան միացող գլյուկուրոնաթթվի հետ քիմիական կապի առկայությունից: Արյան մեջ բիլիռուբինի մակարդակն արտացոլում է օրգանիզմում պիգմենտային փոխանակության վիճակը, որը կարող է խանգարվել բնածին և ձեռքբերովի պատճառներով: Արյան մեջ անուղղակի բիլիռուբինի մակարդակը փոփոխվում է էրիթրոցիտների ուժեղացած քայքայման՝ հեմոլիզի դեպքում, որի պատճառ կարող են հանդիսանալ արյան հունում էրիթրոցիտների քայքայմանը հանգեցնող տարբեր ախտաբանական վիճակներ: Ուղղակի բիլիռուբինի մակարդակը բարձրանում է լյարդի և լեղուղիների ախտաբանության դեպքում: Արյան մեջ բիլիռուբինի կոնցենտրացիան ախտորոշիչ նշանակություն ունի վիրուսային հեպատիտների, լյարդի ցիռոզի, ճարպային հեպատոզի, լեղաքարային հիվանդության, ենթաստամոքսային գեղձի ուռուցքների, Ժիլբերի համախտանիշի և որոշ դեղամիջոցների ընդունման դեպքում:
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Մազանոթային արյուն