Նկարագրություն
Բիլիռուբինի լուծելի, գլյուկուրոնաթթվի հետ կապված ֆրակցիան է: Լյարդում գլյուկուրոնաթթվի հետ կապված բիլիռուբինն արագ, ուղղակի ռեակցիա է տալիս դիազոռեակտիվի հետ, որտեղից էլ ծագել է նրա անվանումը։ Քանի որ բիլիռուբինի և թթվի կոնյուգացիայի գործընթացը տեղի է ունենում լյարդում, ուղղակի բիլիռուբինը նրա հյուսվածքի ախտահարման մարկեր է, որտեղից էլ անցնում է արյան մեջ։ Ուղղակի բիլիռուբինի մակարդակը հետազոտվում է հեպատիտների և այլ ախտաբանական վիճակների դեպքերում, որոնք ուղեկցվում են պարենքիմատոզ դեղնախտով։
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Մազանոթային արյուն