Նկարագրություն
Ադրենալինը, նորադրենալինը, դոֆամինը, սերոտոնինը բիոգեն ամիններ են, որոնք հանդիսանում են հորմոններ և նեյրոմեդիատորներ: Դրանց պարունակությունը զգալիորեն մեծանում է կենսաբանական հեղուկներում որոշ նեյրոէնդոկրին նորագոյացությունների ժամանակ: Ազատ մետանեֆրինը և ազատ նորմետանեֆրինը արյան մեջ ադրենալինի քայքայման արգասիքներն են: Օգտագործվում են մակերիկամների ուռուցքի՝ ֆեոխրոմոցիտոմայի ախտորոշման համար: (Հետազոտության ընթացքում որոշվում է յուրաքանչյուր ցուցանիշի քանակն առանձին-առանձին:)
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը