Նկարագրություն
Ֆիբրոմաքս՝ հաշվարկային ցուցանիշների համալիր լյարդում ֆիբրոզի, ստեատոզի աստիճանի և ախտաբանական պրոցեսի ակտիվության գնահատման համար: Ֆիբրոմաքսը լյարդի հյուսվածքի վիճակի գնահատման ոչ ինվազիվ (առանց բիոպսիայի իրականացման) մեթոդ է: Ֆիբրոմաքսը բաղկացած է մի քանի լաբորատոր հետազոտություններից, որոնց արդյունքներն օգտագործվում են լյարդի հյուսվածքի վիճակի հինգ կարևորագույն ցուցանիշների հաշվարկման համար. - ֆիբրոզի փուլը ըստ METAVIR սանդղակի (Ֆիբրո-Թեստ) - նեկրոբորբոքային ռեակցիայի աստիճանը (Ակտի-Թեստ) - լյարդի ստեատոզի (հյուսվածքի ճարպային վերասերման) աստիճանը (Ստեատո-Թեստ) - լյարդի ոչ ալկոհոլային վնասվածքի ախտորոշում՝ դրա ակտիվության որոշմամբ՝ ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ (Նեշ-Թեստ) - լյարդի ալկոհոլային վնասվածքի ախտորոշում՝ դրա ակտիվության որոշմամբ (Աշ-Թեստ) Հաշվարկման ալգորիթմը մշակվել է Ֆրանսիայում և հաստատվել է ավելի քան 40 անկախ միջազգային հետազոտությունների ընթացքում հազարավոր պացիենտների մասնակցությամբ: Մեթոդը հաստատվել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների առողջապահական համակարգերի կողմից: Ֆիբրոմաքսի կիրառման արդյունավետությունը որպես լյարդի բիոպսիայի այլընտրանք ապացուցված է կլինիկական իրավիճակների ճնշող մեծամասնությունում: Այն թույլ է տալիս համալիր կերպով գնահատել լյարդի հիվանդությամբ առաջացած փոփոխությունները: Թեստն ունի բարձր զգայունություն և սպեցիֆիկություն լյարդի ֆիբրոզի և ստեատոզի նկատմամբ, որոնք առաջացել են վիրուսային կամ տոքսիկ գործոններով, ինչպես նաև հիվանդություններով, որոնք հանգեցնում են լյարդի հյուսվածքի ախտահարմանը (շաքարային դիաբետ, հիպերլիպիդեմիա, ավելցուկային քաշ): Նշանակման ցուցումները. - խրոնիկ հեպատիտ B - խրոնիկ հեպատիտ C - ստեատոզ - ալկոհոլային ստեատոհեպատիտ - ավելցուկային քաշ - շաքարային դիաբետ - հիպերտոնիկ հիվանդություն - հիպերխոլեստերինեմիա և հիպերտրիգլիցերիդեմիա Անալիզն ունի որոշակի սահմանափակումներ (ուստի հետազոտություն անցնելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ). 1. Թեստը չի կատարվում 18 տարեկանից ցածր և լյարդի փոխպատվաստում ունեցող պացիենտների մոտ 2. Հետազոտության արդյունքների վրա կարող են ազդել հետևյալ գործոնները (դրանց առկայության դեպքում հետազոտությունն ունի սահմանափակ կիրառություն կամ չի կիրառվում). - A, B տիպի վիրուսով կամ Էպշտեյն-Բարի վիրուսով հարուցված սուր հեպատիտի առկայություն - ավտոիմունային բնույթի սուր հեպատիտի կամ դեղորայքային հեպատիտի առկայություն - Ժիլբերի համախտանիշ՝ բարձր հիպերբիլիռուբինեմիայով - պրոտեազի ինհիբիտորների (Ինդինավիր, Ատազանավիր, Ռիտոնավիր) ընդունում - ազաթիոպրինի և ռիբավիրինի ընդունում - խրոնիկ հեմոլիզի առկայություն (օրինակ՝ սրտի փականի պրոթեզ ունեցող պացիենտների մոտ) - լեղաքարային հիվանդություն սուր խոլեստազով - հեպատոնեկրոզ - շնչառական համակարգի կամ երիկամների սուր ինֆեկցիոն հիվանդության առկայություն - ստացված շիճուկում լիպեմիայի և/կամ հեմոլիզի առկայության դեպքում (հետազոտությունը չի կատարվում) 3. Հետազոտության արդյունքները պետք է մեկնաբանել զգուշությամբ, եթե նկատվում է լաբորատոր ցուցանիշներից մեկի մեկուսացված բարձրացում/նվազում (կլինիկական իրավիճակի հետ չփոխկապակցված), մասնավորապես. - հապտոգլոբին՝ 0,12 գ/լ-ից ցածր կամ 3,2 գ/լ-ից բարձր - տրանսամինազներ՝ 622 ՄՄ/լ-ից բարձր - բիլիռուբին՝ 30 մկմոլ/լ-ից բարձր - ԳԳՏ՝ 50 ՄՄ/լ-ից ցածր - ալֆա-2-մակրոգլոբուլին՝ 5,0 գ/լ-ից բարձր Տվյալ թեստը չի նախատեսում բժշկի եզրակացություն:
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր
Կենսանյութի տեսակ