Երևան
HY
Համալիր
40-622

Կենսաքիմիա ՖիբրոՄաքսի համար

Նկարագրություն

Ֆիբրոմաքսը լյարդում ֆիբրոզի, ստեատոզի աստիճանի և ախտաբանական գործընթացի ակտիվության գնահատման համար հաշվարկային ցուցանիշների համալիր է: Ֆիբրոմաքսը լյարդի հյուսվածքի վիճակի գնահատման ոչ ինվազիվ (առանց բիոպսիա իրականացնելու) մեթոդ է: Ֆիբրոմաքսը բաղկացած է մի քանի լաբորատոր հետազոտություններից, որոնց արդյունքներն օգտագործվում են լյարդի հյուսվածքի վիճակի հինգ կարևորագույն ցուցանիշների հաշվարկման համար. - ֆիբրոզի փուլը ըստ METAVIR սանդղակի (Ֆիբրո-Թեստ) - նեկրոզաբորբոքային ռեակցիայի աստիճանը (Ակտի-Թեստ) - լյարդի ստեատոզի (հյուսվածքի ճարպային վերասերման) աստիճանը (Ստեատո-Թեստ) - լյարդի ոչ ալկոհոլային ախտահարման ախտորոշում՝ իր ակտիվության որոշմամբ - ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ (Նեշ-Թեստ) - լյարդի ալկոհոլային ախտահարման ախտորոշում՝ իր ակտիվության որոշմամբ (Աշ-Թեստ) Հաշվարկման ալգորիթմը մշակվել է Ֆրանսիայում և հաստատվել ավելի քան 40 անկախ միջազգային հետազոտություններում հազարավոր պացիենտների վրա: Մեթոդը հաստատված է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների առողջապահական համակարգերի կողմից: Որպես լյարդի բիոպսիայի այլընտրանք Ֆիբրոմաքսի կիրառման արդյունավետությունն ապացուցված է կլինիկական իրավիճակների ճնշող մեծամասնության ժամանակ: Այն թույլ է տալիս համալիր կերպով գնահատել լյարդի հիվանդությամբ պայմանավորված փոփոխությունները: Թեստն ունի բարձր զգայունություն և սպեցիֆիկություն վիրուսային կամ տոքսիկ գործոններով, ինչպես նաև լյարդի հյուսվածքի ախտահարման հանգեցնող հիվանդություններով (շաքարային դիաբետ, հիպերլիպիդեմիա, ավելորդ քաշ) պայմանավորված լյարդի ֆիբրոզի և ստեատոզի նկատմամբ: Նշանակման ցուցումները. - խրոնիկ B հեպատիտ - խրոնիկ C հեպատիտ - ստեատոզ - ալկոհոլային ստեատոհեպատիտ - ավելորդ քաշ - շաքարային դիաբետ - հիպերտոնիկ հիվանդություն - հիպերխոլեստերինեմիա և հիպերտրիգլիցերիդեմիա Հետազոտությունն ունի որոշակի սահմանափակումներ (ուստի հետազոտությունն անցնելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ). 1. Թեստը չի իրականացվում 18 տարեկանից ցածր և լյարդի փոխպատվաստում տարած պացիենտների մոտ 2. Հետազոտության արդյունքների վրա կարող են ազդել հետևյալ գործոնները (հետազոտությունն ունի սահմանափակ կիրառություն կամ չի կիրառվում դրանց առկայության դեպքում). - A, B տիպի վիրուսով կամ Էպշտեյն-Բարի վիրուսով առաջացած սուր հեպատիտի առկայություն - ավտոիմունային բնույթի կամ դեղորայքային սուր հեպատիտի առկայություն - Ժիլբերի համախտանիշ՝ բարձր հիպերբիլիռուբինեմիայով - պրոտեազների ինհիբիտորների (Ինդինավիր, Ատազանավիր, Ռիտոնավիր) ընդունում - ազատիոպրինի և ռիբավիրինի ընդունում - խրոնիկ հեմոլիզի առկայություն (օրինակ՝ սրտի փականի պրոթեզ ունեցող պացիենտների մոտ) - լեղաքարային հիվանդություն սուր խոլեստազով - հեպատոնեկրոզ - շնչառական համակարգի կամ երիկամների սուր վարակիչ հիվանդության առկայություն - ստացված շիճուկում լիպեմիայի և/կամ հեմոլիզի առկայության դեպքում (հետազոտություն չի անցկացվում) 3. Հետազոտության արդյունքները պետք է մեկնաբանել զգուշությամբ, եթե նկատվում է լաբորատոր ցուցանիշներից որևէ մեկի մեկուսացված բարձրացում/իջեցում (որը կլինիկական իրավիճակի հետ չի համընկնում), մասնավորապես՝ - հապտոգլոբինը 0,12 գ/լ-ից ցածր կամ 3,2 գ/լ-ից բարձր - տրանսամինազները 622 ՄՄ/լ-ից բարձր - բիլիռուբինը 30 մկմոլ/լ-ից բարձր - ԳԳՏ-ն 50 ՄՄ/լ-ից ցածր - ալֆա-2-մակրոգլոբուլինը 5,0 գ/լ-ից բարձր Տվյալ թեստը չի նախատեսում բժշկի եզրակացություն։

Կատարման ժամկետը

Մինչև 7 օր

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
20360 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ