Երևան
HY
Համալիր
42-006

Հորմոնալ կոնտրացեպտիվների ընդունման կենսաբանական ռիսկ

Նկարագրություն

Կանանց կողմից կիրառվող ամենաարդյունավետ հակաբեղմնավորիչ միջոցը հորմոնալ բնույթի օրալ կոնտրացեպտիվներն են: Բացի այդ, որոշ դեպքերում բժիշկները նման պրեպարատներ են նշանակում հղիության պլանավորման ժամանակ կնոջ հորմոնալ ֆոնի բարելավման համար: Սակայն հորմոնալ կոնտրացեպտիվների ընդունումը կապված է արյան մակարդելիության բարձրացման և թրոմբոզի զարգացման ռիսկի մեծացման հետ: Ընդ որում, ռիսկի գործոններն են՝ ավելորդ քաշը, ծխելը և արյան բարձր մակարդելիության նկատմամբ գենետիկական հակվածությունը: Պացիենտի անամնեզում այդ գործոնների առկայության դեպքում, հորմոնալ կոնտրացեպտիվների նշանակման որոշումը պետք է կայացվի զգուշությամբ և բժշկի հսկողության ներքո: Անալիզը ներառում է արյան մակարդման II և V գործոնների գեների մոլեկուլային-գենետիկական հետազոտություն՝ օրալ հորմոնալ կոնտրացեպտիվների ընդունման ռիսկի հայտնաբերման և առողջության համար ընտանիքի պլանավորման առավել անվտանգ եղանակի վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու նպատակով: Հետազոտվող գենետիկական մարկերներ՝ F2 (G20210A), F5 (G1691A): Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժիշկ-գենետիկի մեկնաբանությամբ:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Բուկալ (այտային) էպիթել
  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
11520 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ