Երևան
HY
Անալիզներ
06-123

Բորը մեզում

Նկարագրություն

Օրգանիզմում բորի կենսաբանական դերը առաջին հերթին պայմանավորված է ածխաջրերի և ճարպերի փոխանակության վրա նրա ազդեցությամբ: Այն կարող է արգելակել վիտամին B2-ը և վիտամին B12-ը, ընկճել ադրենալինի օքսիդացումը: Բորն ունի կարգավորիչ դեր պարատ հորմոնի նկատմամբ և, հետևաբար, կարող է անուղղակիորեն ազդել կալցիումի, մագնեզիումի, ֆոսֆորի և վիտամին D-ի նյութափոխանակության վրա: Մասնակցում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեության կարգավորմանը, ազդում է սեռական գեղձերի և վահանագեղձի ֆունկցիաների վրա: Բորը մասնակցում է ոսկրային հյուսվածքի ձևավորմանը, կանխում է օստեոպորոզի զարգացումը, բարելավում է ոսկրային հյուսվածքի կողմից կալցիումի յուրացումը: Մարդու օրգանիզմ բորն անցնում է սննդի միջոցով: Սննդամթերքում պարունակվող բորի միացությունները արագ ներծծվում են ստամոքսաղիքային համակարգում: Օրգանիզմից բորն արտազատվում է հիմնականում երիկամների միջոցով: Մակարդակի բարձրացում նկատվում է հետևյալ դեպքերում՝ բորային էնտերիտ (էնդեմիկ հիվանդություն, որը հանդիպում է Հարավային Ուրալում և Ղազախստանի հյուսիսում), հիպերթիրեոզ, շաքարային դիաբետ: Նվազումը հնարավոր է հետևյալ դեպքերում՝ ռախիտ, օստեոպորոզ, հիպոթիրեոզ, նյարդաբանական հիվանդություններ, ներծծման խանգարում (մալաբսորբցիայի համախտանիշ), կանանց մոտ հետդաշտանադադարի շրջանում: Հետազոտության նշանակման ցուցումները. 1. Օստեոպորոզի ախտորոշում և կանխարգելում 2. Էնդոկրին հիվանդությունների ախտորոշում 3. Նյարդաբանական հիվանդությունների ախտորոշում 4. Էնդեմիկ բորային էնտերիտի ախտորոշում

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Մեզի միանվագ բաժին
Ընդհանուր գինը
3000 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ