Երևան
HY
Անալիզներ
06-085

Բորը պլազմայում

Նկարագրություն

Օրգանիզմում բորի կենսաբանական դերը պայմանավորված է առաջին հերթին ածխաջրերի և ճարպերի փոխանակության վրա նրա ազդեցությամբ: Այն ունակ է արգելակել B2 և B12 վիտամինները, ընկճել ադրենալինի օքսիդացումը: Բորը կարգավորիչ դեր է խաղում պարատ հորմոնի նկատմամբ և այդ պատճառով կարող է անուղղակիորեն ազդել կալցիումի, մագնեզիումի, ֆոսֆորի և վիտամին D-ի նյութափոխանակության վրա: Մասնակցում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեության կարգավորմանը, ազդում է սեռական գեղձերի և վահանագեղձի ֆունկցիաների վրա: Բորը մասնակցում է ոսկրային հյուսվածքի ձևավորմանը, կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը, լավացնում է ոսկրային հյուսվածքի կողմից կալցիումի յուրացումը: Մարդու օրգանիզմ բորը մուտք է գործում սննդի հետ: Սննդամթերքներում գտնվող բորի միացություններն արագորեն ներծծվում են ստամոքսաղիքային համակարգում: Օրգանիզմից բորը հիմնականում արտազատվում է երիկամներով: Մակարդակի բարձրացում նկատվում է. բորային էնտերիտի (էնդեմիկ հիվանդություն, որը հանդիպում է Հարավային Ուրալում և Ղազախստանի հյուսիսում), հիպերթիրեոզի, շաքարային դիաբետի ժամանակ: Իջեցումը հնարավոր է. ռախիտի, օստեոպորոզի, հիպոթիրեոզի, նյարդաբանական հիվանդությունների, ներծծման խանգարման (մալաբսորբցիայի համախտանիշ) ժամանակ, կանանց մոտ պոստմենոպաուզայի շրջանում: Հետազոտության նշանակման ցուցումները. 1. Օստեոպորոզի ախտորոշում և կանխարգելում 2. Էնդոկրին հիվանդությունների ախտորոշում 3. Նյարդաբանական հիվանդությունների ախտորոշում 4. Էնդեմիկ բորային էնտերիտի ախտորոշում

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3000 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ