Երևան
HY
Անալիզներ
03-001

D-դիմեր

Նկարագրություն

D-դիմերը ֆիբրինի՝ թրոմբի բաղադրիչներից մեկի ճեղքման արգասիք է: Դասվում է արյան ֆիբրինոլիտիկ (պլազմինային) համակարգը բնութագրող ցուցանիշների շարքին: Ֆիբրինոլիզը ֆիբրինային մակարդուկի ճեղքման գործընթացն է: Արյան մեջ D-դիմերի մակարդակն ախտորոշիչ նշանակություն ունի այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են խորանիստ երակների թրոմբոզը, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան, ժառանգական կոագուլոպաթիաները: Այս ցուցանիշը կարևոր է թրոմբոլիտիկ թերապիա իրականացնելիս և հղիության ախտաբանության դեպքում: D-դիմերի մակարդակի բարձրացում նորմայում դիտվում է 80 տարեկանից բարձր անձանց մոտ:

Կատարման ժամկետը

Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
8245 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ