Երևան
HY
Անալիզներ
08-110

Դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատ (ԴԷԱ-SO4)

Նկարագրություն

Արտադրվում է մակերիկամների կեղևում: Արյան մեջ հորմոնի մակարդակը հանդիսանում է մակերիկամների կողմից անդրոգենների արտադրության ակտիվության ցուցանիշ: Հորմոնն օժտված է թույլ անդրոգենային ազդեցությամբ, ծայրամասային հյուսվածքներում ենթարկվելով նյութափոխանակության՝ այն առաջացնում է տեստոստերոն և դիհիդրոտեստոստերոն: Հղիների մոտ ԴԷԱ-SO4-ը ընկերքի կողմից արտադրվող էստրոգենների նախանյութն է: Արյան մեջ ԴԷԱ-SO4-ի կոնցենտրացիայի օրական տատանումները գործնականում բացակայում են, իսկ օրգանիզմից հեռացման արագությունը ցածր է: ԴԷԱ-SO4-ի որոշումը օրական մեզում 17-ԿՍ-ի որոշման թեստի անալոգն է, որն օգտագործվում է մակերիկամների ֆունկցիան գնահատելու համար: Թեստը կիրառվում է կնոջ օրգանիզմում անդրոգենների բարձր արտադրության աղբյուրը պարզելու համար:

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
6320 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ