Նկարագրություն
Համալիր հետազոտություն՝ դետոքսիկացիային մասնակցող օրգանների և համակարգերի՝ լյարդի, երիկամների, աղիքների, ինչպես նաև տոքսինների ու քիմիական նյութերի դուրսբերման գործընթացին աջակցող համակարգերի վիճակը գնահատելու համար, որոնք նպաստում են լյարդի և երիկամների բնականոն գործունեությանը, օքսիդատիվ սթրեսի նվազեցմանը: Ցանկացած դետոքս-ծրագրի գլխավոր խնդիրն օրգանիզմի մաքրման բնական մեխանիզմների պահպանումն է: Միզարտադրական, մարսողական համակարգերի խանգարումների վաղ հայտնաբերումը, մետաբոլիկ խանգարումների ժամանակին ախտորոշումը, բորբոքման խրոնիկ օջախների բուժումը առանցքային նշանակություն ունեն օրգանիզմի ադեկվատ դետոքսիկացիայի, խրոնիկ ինտոքսիկացիայի և առողջական ընդհանուր խնդիրների կանխարգելման համար: Գործոններ, որոնք կարող են հանգեցնել դետոքսիկացիայի բնական համակարգերի թուլացմանը և խանգարմանը. դեղամիջոցների, ԿԱՀ-երի սիստեմատիկ ընդունում; քսենոբիոտիկների ազդեցություն, աշխատանք վնասակար արտադրությունում (ծանր մետաղներ, պլաստիկ, այլ արդյունաբերական տոքսիններ); ծխելը և ալկոհոլը; հաճախակի բակտերիալ, վիրուսային, սնկային վարակներ, մակաբուծային հիվանդություններ; անհավասարակշիռ սնուցում (ռաֆինացված մթերքների, արդյունաբերական արտադրության մթերքների, ներառյալ պահածոների և ֆասթֆուդի մեծ քանակությամբ սպառում); մետաբոլիկ խանգարումներ (շաքարային դիաբետ, ավելորդ քաշ կամ ճարպակալում):
Կատարման ժամկետը
Մինչև 10 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Կղանք
- Առավոտյան մեզի միջին բաժին