Երևան
HY
Անալիզներ
06-075

Դեզօքսիպիրիդինոլին (Pyrilinks-D) - ոսկրային հյուսվածքի ռեզորբցիայի մարկեր

Նկարագրություն

Թեստը թույլ է տալիս քանակապես որոշել ոսկրային ռեզորբցիայի յուրահատուկ մարկերի՝ դեզօքսիպիրիդինոլինի արտազատման մակարդակը: Դեզօքսիպիրիդինոլինը նյութ է, որն ապահովում է ոսկրային հյուսվածքի հիմնական կառուցվածքային բաղադրիչներից մեկը հանդիսացող կոլագեն սպիտակուցի թելերի միմյանց միացումը: Նորմայում ոսկրային հյուսվածքում անընդհատ տեղի են ունենում հին ոսկրային մատրիքսի քայքայման և նորի ձևավորման գործընթացներ: Վերականգնման նկատմամբ ոսկրային հյուսվածքի քայքայման (ռեզորբցիայի) գործընթացների գերակշռման դեպքում արյան մեջ մեծանում է ռեզորբցիայի յուրահատուկ մարկերների պարունակությունը, այդ թվում՝ դեզօքսիպիրիդինոլինի, որի մեծ մասն օրգանիզմից դուրս է բերվում երիկամներով: Այլ հետազոտական մեթոդների հետ համատեղ հետազոտությունը կիրառվում է օստեոպորոզի և ոսկրային հյուսվածքի ուժեղացած քայքայման հետ կապված այլ հիվանդությունների ախտորոշման և բուժման մոնիտորինգի համար:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Առավոտյան մեզի միջին բաժին
Ընդհանուր գինը
10865 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ