Երևան
HY
Համալիր
13-066

Երիկամների ավտոիմունային ախտահարման ախտորոշում

Նկարագրություն

Երիկամների ավտոիմունային ախտահարումները ներառում են ավտոիմունային հիվանդությունների մեծ խումբ, որոնց դեպքում տեղի է ունենում տվյալ օրգանի առաջնային կամ երկրորդային ախտահարում ավտոիմունային հակամարմիններով: Հակամարմիններն ամենից հաճախ արտադրվում են յուրահատուկ հակածինների նկատմամբ, որոնք կարող են մտնել ինչպես երիկամների բջջային տարրերի կազմի մեջ, այնպես էլ այլ օրգանների և հյուսվածքների բջջային ու ոչ բջջային կառույցների կազմի մեջ: Տվյալ հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել երիկամներն ախտահարող ավտոհակամարմինների առավել հաճախ հանդիպող տեսակները: Օգտագործվում է երիկամների ավտոիմունային հիվանդությունների ախտորոշման և մոնիտորինգի համար: Հետազոտության մեջ մտնում են. Հակամարմիններ գլոմերուլի բազալ թաղանթի նկատմամբ, Հակակորիզային գործոն HEp-2 բջիջների վրա, Հակամարմիններ նեյտրոֆիլների ցիտոպլազմայի նկատմամբ, IgG:

Կատարման ժամկետը

Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
31090 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ