Նկարագրություն
Տեստոստերոնի հետ մեկտեղ հանդիսանում է ամենակարևոր և ամենակենսաբանական ակտիվ արական սեռական հորմոնը։ Առաջանում է տեստոստերոնից ծայրամասային հյուսվածքներում 5α-ռեդուկտազ ֆերմենտի ազդեցության տակ։ Հորմոնը վճռորոշ նշանակություն ունի ներքին և արտաքին սեռական օրգանների զարգացման և տարբերակման համար սաղմնագենեզի ընթացքում։ Խթանում է արական սեռական համակարգի օրգանների աճը, կմախքային մկանների, կոկորդի աճառների, էպիֆիզների զարգացումը։ Դիհիդրոտեստոստերոնը խթանում է մազերի աճը անդրոգենկախյալ շրջաններում (դեմք, վերջույթներ, կրծքավանդակ, մեջք)։
Հետազոտությունն օգտագործվում է տղամարդկանց և կանանց մոտ սեռական հորմոնների բարձր և ցածր սինթեզի հետ կապված ախտաբանական վիճակների ախտորոշման և մոնիտորինգի համար։
* Հետազոտությունը նախատեսված է 1 տարեկանից բարձր անձանց համար։
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ