Նկարագրություն
Մանրէաբանական հետազոտություն, որը թույլ է տալիս գնահատել աղիքային միկրոֆլորայի կազմը՝ կղանքում «օգտակար», պայմանական պաթոգեն և պաթոգեն միկրոօրգանիզմների կոնցենտրացիան և հարաբերակցությունը, որոշել հիմնական պրոբիոտիկների սպեցիֆիկ ակտիվությունը հայտնաբերված միկրոօրգանիզմների նկատմամբ և դրանց զգայունությունը բակտերիոֆագերի և հակաբիոտիկների նկատմամբ: Աղիների նորմալ միկրոֆլորային («օգտակար» բակտերիաներին) են պատկանում լակտոբակտերիաները, բիֆիդոբակտերիաները, էնտերոկոկերը, աղիքային ցուպիկները (տիպիկ), անաէրոբ ֆլորան (բակտերոիդներ): Պայմանական պաթոգեն ֆլորան՝ դրանք են էնտերոբակտերիաները, չֆերմենտավորող բակտերիաները, ստաֆիլոկոկերը, անաէրոբ բակտերիաները (կլոստրիդիաներ), սնկերը: Պաթոգեն միկրոօրգանիզմներ են սալմոնելաները, շիգելաները, պաթոգեն էշերիխիաները: Պաթոգեն և/կամ պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմների հայտնաբերման դեպքում կորոշվի դրանց զգայունությունը հակամանրէային դեղամիջոցների (հակաբիոտիկների և բակտերիոֆագերի) և պրոբիոտիկների նկատմամբ: Նորմալ միկրոֆլորայի կազմի մեջ մտնող միկրոօրգանիզմների հայտնաբերման դեպքում զգայունությունը հակաբիոտիկների և բակտերիոֆագերի նկատմամբ չի որոշվում, քանի որ չունի ախտորոշիչ նշանակություն: * Խնդրում ենք նկատի ունենալ, որ անալիզը հանձնելու համար անհրաժեշտ է սննդային միջավայրով հատուկ կոնտեյներ, որը կարելի է ձեռք բերել ցանկացած Խելիկս Կենտրոնում: * Հակաբիոտիկների հավաքածուն կախված է առանձնացված միկրոօրգանիզմից և կոմերցիոն թեստ-համակարգից, որը տվյալ պահին տրամադրվում է արտադրողի կողմից՝ համաձայն ժամանակակից ուղեցույցների / հասանելի է գնման համար տվյալ տարածաշրջանում:
Կատարման ժամկետը
Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ