Երևան
HY
Անալիզներ
10-063

Աղիքային դիսբակտերիոզ՝ պրոբիոտիկների անտագոնիստական ակտիվության որոշմամբ

Նկարագրություն

Մանրէաբանական հետազոտություն, որը հնարավորություն է տալիս գնահատել կղանքում օբլիգատ, պայմանական պաթոգեն բակտերիաների ու խմորասնկերի որակական և քանակական կազմը, ինչպես նաև որոշել հիմնական պրոբիոտիկների անտագոնիստական ակտիվության առկայությունը հայտնաբերված միկրոօրգանիզմների նկատմամբ: Տվյալ հետազոտությունն օգտագործվում է աղիքային դիսբակտերիոզի ախտորոշման և բուժման համար: Տվյալ անալիզը կարող է նշանակվել՝ • հակաբակտերիալ դեղամիջոցներով երկարատև բուժման կուրսից հետո պացիենտի հետազոտության ժամանակ; • անամնեզում հակաբակտերիալ դեղամիջոցների և լուծողականների անվերահսկելի ընդունման նշումով պացիենտի հետազոտության ժամանակ; • խրոնիկ պանկրեատիտով, խրոնիկ ալկոհոլիզմով և մալաբսորբցիայով ուղեկցվող այլ վիճակներով պացիենտի հետազոտության ժամանակ; • խրոնիկ փորլուծության առկայության դեպքում: * Հրավիրում ենք Ձեր ուշադրությունն այն բանին, որ անալիզը հանձնելու համար անհրաժեշտ է հատուկ կոնտեյներ կոնսերվանտով, որը կարելի է ձեռք բերել ցանկացած Հելիքս կենտրոնում:

Կատարման ժամկետը

Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Կղանք
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ