Նկարագրություն
Միկրոբիոլոգիական հետազոտություն, որը թույլ է տալիս գնահատել կղանքում օբլիգատ, պայմանական-պաթոգեն և պաթոգեն բակտերիաների ու խմորասնկերի որակական և քանակական կազմը, որոշել հիմնական պրոբիոտիկների անտագոնիստական ակտիվությունը հայտնաբերված միկրոօրգանիզմների նկատմամբ և դրանց զգայունությունը բակտերիոֆագերի նկատմամբ: Այս հետազոտությունն օգտագործվում է աղիքային դիսբակտերիոզի ախտորոշման և բուժման համար: Այս անալիզը կարող է նշանակվել՝ • հակաբակտերիալ պրեպարատներով երկարատև բուժման կուրսից հետո պացիենտի հետազոտման ժամանակ; • անամնեզում հակաբակտերիալ պրեպարատների և լուծողական միջոցների անվերահսկելի ընդունման նշումով պացիենտի հետազոտման ժամանակ; • հակաբակտերիալ պրեպարատների նկատմամբ պայմանական-պաթոգեն և պաթոգեն միկրոօրգանիզմների կայունության հայտնաբերման դեպքում; • խրոնիկ պանկրեատիտով, խրոնիկ ալկոհոլիզմով և մալաբսորբցիայով ուղեկցվող այլ վիճակներով պացիենտի հետազոտման ժամանակ; • խրոնիկ դիարեայի առկայության դեպքում: * Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ անալիզը հանձնելու համար անհրաժեշտ է կոնսերվանտով հատուկ կոնտեյներ, որը կարելի է ձեռք բերել ցանկացած Հելիքս Կենտրոնում:
Կատարման ժամկետը
Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ