Նկարագրություն
Ուռուցքային հիվանդության հաստատման համար պարտադիր իրականացվում է հյուսվածաբանական հետազոտություն: Բուժող բժիշկը բիոպսիայի միջոցով հետազոտվող օրգանից ստանում է կենսանյութ և ուղարկում այն լաբորատորիա, որտեղ բիոպտատից պատրաստում են պարաֆինային բլոկներ, այնուհետև դրանցից կտրում են բարակ շերտեր, ամրացնում առարկայական ապակիներին և ներկում հատուկ ներկանյութերով: Բժիշկ-պաթոմորֆոլոգը մանրադիտակի օգնությամբ ուսումնասիրում է ստացված կենսանյութը՝ գնահատելով բջջային կառույցների վիճակը, դրանց փոխհարաբերությունը, ֆոնային փոփոխությունների առկայությունը և այլն: Հյուսվածաբանական հետազոտությունը թույլ է տալիս հաստատել ախտաբանական փոփոխությունները, որոշել հիվանդության ձևը, փուլը և ֆոնը, որի վրա այն ընթանում է: Լրացուցիչ հյուսվածաբանական ներկումն իրականացվում է հետազոտվող նմուշի մոլեկուլային կառուցվածքի, հատկությունների վերաբերյալ լրացուցիչ, օժանդակ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, եթե առաջնային ներկումը թույլ չի տվել իրականացնել լիարժեք հյուսվածաբանական/իմունահյուսվածաքիմիական հետազոտություն:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր
Կենսանյութի տեսակ