Երևան
HY
Անալիզներ
07-024

Հեպատիտ B վիրուսի E-անտիգեն (HBeAg)

Նկարագրություն

Այս հակածինը հայտնաբերվում է հիվանդության վաղ շրջանում՝ HBsAg-ի հետ համատեղ։ HBeAg-ն անվանում են նաև «ինֆեկցիոնության հակածին»։ Այն իրենից ներկայացնում է վիրուսային մասնիկի կորիզում պարունակվող սպիտակուցներից մեկը և հիվանդի արյան մեջ հայտնաբերվում է ազատ կամ կապված ձևով։ Հայտնաբերվում է վիրուսի առավելագույն ակտիվության շրջանում և ծառայում է որպես հիվանդ մարդու առավելագույն «վարակիչության» յուրօրինակ մարկեր։ Ամենից հաճախ HBeAg-ն անհետանում է դեղնուկային շրջանի վերջում, սակայն կարող է բավականին երկար ժամանակ շրջանառվել արյան մեջ, ինչը հեպատիտի խրոնիկացման բարձր հավանականության նշան է։

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
8195 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ