Երևան
HY
Համալիր
42-030

«Կլոպիդոգրել» («Պլավիքս») դեղամիջոցով թերապիայի արդյունավետություն

Նկարագրություն

Գենետիկական հետազոտություն, որը թույլ է տալիս որոշել «Կլոպիդոգրել» դեղամիջոցի կիրառման արդյունավետությունը՝ հիմնվելով CYP2C19 ֆերմենտի ակտիվության վրա: Ե՞րբ է նշանակվում • Պացիենտների համար հակաագրեգանտների անհատականացված ընտրություն • Դեղամիջոցի արդյունավետության կանխատեսման որոշում միոկարդի ինֆարկտ, իշեմիկ ինսուլտ տարած կամ ծայրամասային զարկերակների օկլյուզիոն հիվանդություն ախտորոշված պացիենտների մոտ՝ աթերոթրոմբոտիկ բարդությունների կանխարգելման համար • Դեղամիջոցի արդյունավետության կանխատեսման որոշում սուր կորոնար համախտանիշով պացիենտների մոտ. - առանց ST սեգմենտի բարձրացման (անկայուն ստենոկարդիա կամ միոկարդի ինֆարկտ առանց Q ատամիկի), ներառյալ այն պացիենտներին, որոնց մոտ իրականացվել է ստենտավորում միջմաշկային կորոնար միջամտության գործընթացում; - ST սեգմենտի բարձրացմամբ (սուր միոկարդի ինֆարկտ) դեղորայքային բուժման և թրոմբոլիզի անցկացման հնարավորության դեպքում: Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժիշկ-գենետիկի մեկնաբանությամբ:

Կատարման ժամկետը

Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Բուկալ (այտային) էպիթել
  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
24250 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ