Երևան
HY
Անալիզներ
09-075

Էնտերովիրուս (Enterovirus), ՌՆԹ [իրական ժամանակում ՊՇՌ]

Նկարագրություն

Հետազոտությունն օգտագործվում է էնտերովիրուսային վարակի ախտորոշման համար, թույլ է տալիս անջատել հարուցչի գենետիկական նյութը տարբեր տեսակի կենսանյութերից՝ կախված ախտաբանական պրոցեսի տեղակայումից: Տարբերում են էնտերովիրուսների ավելի քան 70 տարատեսակներ: Կախված տեսակից՝ հարուցիչը հանգեցնում է կենտրոնական նյարդային համակարգի, ստամոքսաղիքային համակարգի, մկանների, հոդերի կամ միոկարդի ախտահարման զարգացմանը և ընթանում է էպիդեմիկ միալգիայի, սերոզ մենինգիտի, միոկարդիտի, էնտերովիրուսային դիարեայի կամ հեմոռագիկ կոնյունկտիվիտի ձևով:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Կղանք
  • Լիկվոր (ողնուղեղային հեղուկ)
  • Քսուք ըմպանից (բերանըմպանից) և քթից
  • Քերուկ էրոզիվ-խոցային տարրերից
Ընդհանուր գինը
9750 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ