Նկարագրություն
Ստերոիդային հորմոն, որն արտադրվում է մակերիկամների կեղևում, ձվարաններում, ամորձիներում և ծայրամասային հյուսվածքներում: Կանանց օրգանիզմում էստրադիոլն ապահովում է սեռական համակարգի ճիշտ ձևավորումը, երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը, դաշտանային ֆունկցիայի կարգավորումը: Արյան մեջ էստրադիոլի մակարդակը կախված է դաշտանային ցիկլի փուլից: Ցիկլի սկզբում էստրադիոլի կոնցենտրացիան դանդաղորեն աճում է: Էստրադիոլի ամենաբարձր մակարդակը դիտվում է ցիկլի միջնամասում, կոնցենտրացիայի գագաթնակետին տեղի է ունենում օվուլյացիա: Ցիկլի երկրորդ կեսին հորմոնի մակարդակը նվազում է մինչև լյուտեինային փուլի ավարտը: Էստրադիոլի կոնցենտրացիան նաև նվազում է տարիքի հետ: Հորմոնն ունակ է խթանիչ ազդեցություն ունենալ ոսկրային հյուսվածքի աճի վրա՝ մեծացնելով կալցիումի ռեզորբցիան, նվազեցնել երիկամներով նատրիումի և ջրի արտազատումը: Արյան մեջ էստրադիոլի մակարդակի հետազոտությունն օգտագործվում է դաշտանային ցիկլի խանգարումների, անպտղության, սեռական զարգացման խանգարումների ախտորոշման համար:
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ