Երևան
HY
Անալիզներ
08-147

Էստրոգեններ և պրոգեստագեններ (4 ցուցանիշ)

Նկարագրություն

Համալիր քանակական հետազոտություն, որը թույլ է տալիս որոշել էստրադիոլի, էստրոնի, էստրիոլի և պրեգնանդիոլի մակարդակը մեզում: Էստրոգենները ստերոիդային սեռական հորմոններ են, որոնք գերակշռում են կնոջ օրգանիզմում: Կանանց մոտ էստրոգենների սինթեզն իրականացվում է ձվարանների ֆոլիկուլյար ապարատի կողմից, իսկ տղամարդկանց մոտ՝ հիմնականում ամորձիներում (մինչև 20%): Կանանց մոտ էստրոգեններն ապահովում են վերարտադրողական համակարգի բնականոն զարգացումը և գործունեությունը, իսկ տղամարդկանց մոտ մասնակցում են շագանակագեղձի և ամորձիների ֆունկցիաների կարգավորմանը: Էստրոգենները ներկայացված են երեք ձևով՝ էստրոն (ֆոլիկուլին)՝ E1, էստրադիոլ՝ E2 և էստրիոլ՝ E3, որոնք ունեն տարբեր ֆիզիոլոգիական ակտիվություն՝ E2 ˃ E3 ˃ E1: Պրոգեստագենները ստերոիդային սեռական հորմոններ են, որոնք կանանց մոտ արտադրվում են ձվարանների դեղին մարմնի, ընկերքի և մասնակիորեն մակերիկամների կեղևի կողմից, իսկ տղամարդկանց մոտ՝ մակերիկամների կեղևի (փոքր քանակությամբ) և ամորձիների կողմից: Կանանց մոտ ապահովում են հղիության առաջացման և պահպանման հնարավորությունը: Տղամարդկանց մոտ պրոգեստերոնն արտադրվում է փոքր քանակությամբ՝ որպես տեստոստերոնի և կորտիզոլի սինթեզի միջանկյալ արգասիք, և մասնակցում է ԿՆՀ աշխատանքին: Հետազոտությունը նախատեսված չէ մինչև 16 տարեկան պացիենտների համար: Կանանց ստերոիդային հորմոնների հետազոտության հայտերը գրանցելիս պարտադիր է նշել հղիության առկայությունը/բացակայությունը:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Օրական մեզ
Ընդհանուր գինը
43380 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ