Նկարագրություն
Մանկական Ֆադիատոպը չափում է սպեցիֆիկ E իմունոգլոբուլինների քանակն առավել տարածված ինհալացիոն և սննդային ալերգենների նկատմամբ: Հետազոտությունն օգտագործվում է ինհալացիոն և սննդային ալերգենների նկատմամբ սենսիբիլիզացիայի առաջնային ախտորոշման համար, որպես կանոն՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում: Ինչի՞ համար է օգտագործվում անալիզը: Ինհալացիոն և սննդային ալերգենների նկատմամբ սենսիբիլիզացիայի հետ կապված ալերգիկ հիվանդությունների (բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ և կոնյունկտիվիտ, շնչառական ալերգոզ, սննդային ալերգիա, ատոպիկ դերմատիտ և այլն) ախտորոշման համար: Ինհալացիոն և սննդային ալերգենների նկատմամբ սենսիբիլիզացիայի սքրինինգային հայտնաբերման համար: Ե՞րբ է նշանակվում անալիզը: Մինչև 5 տարեկան հետազոտվողներին նշանակվում է հետևյալ դեպքերում. Հետևյալ ախտանիշների առկայության դեպքում, որոնք թույլ են տալիս ենթադրել դրանց ալերգիկ բնույթը. քթի փակվածություն, փռշտոց, աչքերի լորձաթաղանթի կարմրություն և քոր, լորձաջրային արտադրություն քթից, մաշկի չորություն և քոր՝ տարբեր մթերքներ օգտագործելուց հետո: Ենթադրյալ ալերգեններով in vivo թեստավորում անցկացնելու հնարավորության բացակայության դեպքում: Մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում:
Կատարման ժամկետը
Մինչև 10 օր
Կենսանյութի տեսակ