Նկարագրություն
Ֆադիատոպը չափում է սպեցիֆիկ E իմունոգլոբուլինների քանակն առավել տարածված ինհալացիոն ալերգենների նկատմամբ: Հետազոտությունը կիրառվում է ինհալացիոն ալերգենների նկատմամբ սենսիբիլիզացիայի առաջնային ախտորոշման համար: Ինչի՞ համար է կիրառվում անալիզը. Ինհալացիոն ալերգենների նկատմամբ սենսիբիլիզացիայի հետ կապված ալերգիկ հիվանդությունների (բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ և կոնյուկտիվիտ, շնչառական ալերգոզ և այլն) ախտորոշման համար: Ինհալացիոն ալերգենների նկատմամբ սենսիբիլիզացիայի սքրինինգային հայտնաբերման համար: Ե՞րբ է նշանակվում անալիզը. 5 տարեկանից բարձր հասակի հետազոտվողների մոտ այն նշանակվում է հետևյալ դեպքերում. Ալերգիկ բնույթը մատնանշող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ աչքերի լորձաթաղանթի կարմրություն և այրոց, արցունքահոսություն և կոպերի այտուց, քթի փակվածություն, փռշտոց, հազ, հևոց, բրոնխոսպազմ և այլն: Ենթադրյալ ալերգեններով in vivo թեստավորում իրականացնելու հնարավորության բացակայության դեպքում: Մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում:
Կատարման ժամկետը
Մինչև 10 օր
Կենսանյութի տեսակ