Նկարագրություն
ՈՒՆԳ-ը (TNF) կարգավորիչ գլիկոպրոտեիդ է, որն այդպես է կոչվել ուռուցքային բջիջների նեկրոզ (մեռուկացում) առաջացնելու իր հատկության պատճառով: Ունի երկու ձև՝ ալֆա և բետա: ՈՒՆԳ (TNF)-ալֆան (TNF) մասնակցում է իմունային պատասխանին՝ միջնորդելով լիմֆոցիտների պրոլիֆերացիան, ակտիվացնելով լեյկոցիտների ադհեզիան էնդոթելին և պիրոգեն ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա: Ուռուցքի նեկրոզի գործոնի բարձր կոնցենտրացիաները կարող են հրահրել սեպտիկ շոկի զարգացում ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: Արյան մեջ ՈՒՆԳ-ի (TNF) կոնցենտրացիայի որոշումը կիրառվում է թերապիայի ընտրության և ելքի կանխատեսման համար՝ սեպտիկ վիճակների, ռևմատոիդ արթրիտի, դեմիելինիզացնող ավտոիմունային հիվանդությունների, վիրուսային C հեպատիտի դեպքում: Բջիջների կուլտուրայում ՈՒՆԳ-ի (TNF) քանակի հետազոտությունը թույլ է տալիս եզրակացություն անել լիմֆոցիտների կողմից տվյալ ցիտոկինի սինթեզի ակտիվության վերաբերյալ:
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ