Նկարագրություն
Ֆեմոֆլոր 16 – կանանց միզասեռական ուղիների միկրոֆլորայի որակական և քանակական կազմի ընդլայնված մոլեկուլային-կենսաբանական հետազոտություն, որը ներառում է ընդհանուր բակտերիալ զանգվածի գնահատումը, նորմո֖ֆլորայի վիճակը, կլինիկապես նշանակալի պայմանական-պաթոգեն միկրոօրգանիզմների լայն շրջանակի որոշումը, այդ թվում՝ միկոպլազմաների և ուրեապլազմաների, ինչպես նաև Candida ցեղի սնկերի։ Հետազոտությունը ներառում է հետևյալ ցուցանիշները՝ ընդհանուր բակտերիալ զանգված, Lactobacillus spp., Enterobacterium spp., Streptococcus spp., Staphylococcus spp., Gardnerella vaginalis / Prevotella bivia / Porphyromonas spp., Eubacterium spp., Sneathia spp./Leptotrihia spp./Fusobacterium spp., Megasphaera spp./Veilonella spp./Dialister spp., Lachnobacterium spp./Clostridium spp., Mobiluncus spp./Corynebacterium spp., Peptostreptococcus spp., Atopobium vaginae, Mycoplasma hominis, Mycoplasma genitalium, Ureaplasma urealyticum (urealyticum + parvum), Candida spp. Հետազոտությունը տեղեկատվական է միայն վերարտադրողական տարիքի կանանց համար։ Հղի կանանց, սեռական կյանքով չապրող աղջիկների և կանանց միզասեռական քսուք վերցնելու համար, պարտադիր է գրանցվել բժշկի մոտ՝ Հելիքս զանգերի կենտրոնի հեռախոսահամարով։
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ