Երևան
HY
Անալիզներ
15-004

Ֆենոբարբիտալ

Նկարագրություն

Ֆենոբարբիտալը պատկանում է բարբիտուրաթթվի ածանցյալների (բարբիտուրատների) խմբի հակացնցումային և քնաբեր դեղամիջոցներին: Կիրառվում է էպիլեպսիայի և ցնցումներով ուղեկցվող այլ հիվանդությունների, տագնապային վիճակների, քնի խանգարումների, հիպերբիլիռուբինեմիայի թերապիայում, ինչպես նաև որոշ այլ հիվանդությունների դեպքում՝ այլ դեղամիջոցների հետ համալիր: Միանվագ ընդունման դեպքում արյան մեջ առավելագույն կոնցենտրացիան դիտվում է 1-2 ժամ անց, նույնքան ժամանակ անց էլ խորհուրդ է տրվում իրականացնել նյութի կոնցենտրացիայի առաջին չափումը բուժումը սկսելուց հետո: Հետագայում պլազմայում կոնցենտրացիայի մոնիտորինգը նպատակահարմար է իրականացնել յուրաքանչյուր 3-4 շաբաթը մեկ:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
21145 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ