Նկարագրություն
Ֆիբրո/ԱկտիԹեստ Հաշվարկային ալգորիթմ լյարդի հյուսվածքում ֆիբրոզի փուլի և նեկրոբորբոքային ակտիվության գնահատման համար: Ֆիբրո/ԱկտիԹեստը բաղկացած է վեց լաբորատոր հետազոտություններից, որոնց արդյունքներն օգտագործվում են լյարդի հյուսվածքի վիճակի երկու հիմնական ցուցանիշների հաշվարկման համար՝ - ֆիբրոզի փուլը ըստ METAVIR սանդղակի (Ֆիբրո-Թեստ) - նեկրոբորբոքային ակտիվության աստիճանը (Ակտի-Թեստ) Ֆիբրո/ԱկտիԹեստը լյարդի բիոպսիայի այլընտրանք է և դրա նկատմամբ ունի մի քանի կարևոր առավելություններ՝ - հետազոտության արդյունքում գնահատվում է լյարդի ամբողջ հյուսվածքի վիճակը, այլ ոչ թե միայն բիոպսիայի ժամանակ ստացված հատվածինը - թույլ է տալիս ախտորոշել ֆիբրոզը վաղ փուլում - բացակայում է բիոպտատի ստացման ցավոտ և, որոշ դեպքերում, վտանգավոր ընթացակարգը - ֆիբրոզի աստիճանի և նեկրոբորբոքային պրոցեսի հյուսվածաբանական ակտիվության որոշումը հնարավոր է բիոպսիայի իրականացման հակացուցումների դեպքում (օրինակ՝ հիպերկոագուլյացիայի ժամանակ) Հաշվարկման ալգորիթմը մշակվել է Ֆրանսիայում և հաստատվել է ավելի քան 40 անկախ միջազգային հետազոտություններում հազարավոր պացիենտների մասնակցությամբ: Մեթոդը հավանության է արժանացել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների առողջապահության համակարգերի կողմից: Ֆիբրո/ԱկտիԹեստի կիրառման արդյունավետությունը որպես լյարդի բիոպսիայի այլընտրանք ապացուցված է կլինիկական իրավիճակների ճնշող մեծամասնությունում: Այն թույլ է տալիս ստանալ առավել կարևոր տեղեկատվություն լյարդի հյուսվածքի վիճակի մասին վիրուսային կամ տոքսիկ գործոններով, ինչպես նաև լյարդի հյուսվածքի ախտահարման հանգեցնող հիվանդություններով (շաքարային դիաբետ, հիպերլիպիդեմիա, ավելցուկային քաշ) պայմանավորված դրա ախտահարումների դեպքում: Նշանակման ցուցումները՝ - խրոնիկական B հեպատիտ - խրոնիկական C հեպատիտ - ստեատոզ - ալկոհոլային ստեատոհեպատիտ - ավելցուկային քաշ - շաքարային դիաբետ - հիպերտոնիկ հիվանդություն - հիպերխոլեստերինեմիա և հիպերտրիգլիցերիդեմիա Անալիզն ունի որոշ սահմանափակումներ (ուստի հետազոտություն անցնելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ)՝ 1. Թեստը չի իրականացվում 18 տարեկանից փոքր և լյարդի տրանսպլանտացիա տարած պացիենտների մոտ: 2. Հետազոտության արդյունքների վրա կարող են ազդել հետևյալ գործոնները (հետազոտությունը ունի սահմանափակ կիրառում կամ չի օգտագործվում դրանց առկայության դեպքում)՝ - A, B տիպերի վիրուսով կամ Էպշտեյն-Բարի վիրուսով հարուցված սուր հեպատիտի առկայություն - աուտոիմունային բնույթի սուր հեպատիտի կամ դեղորայքային հեպատիտի առկայություն - Ժիլբերի համախտանիշ՝ բարձր հիպերբիլիռուբինեմիայով - պրոտեազների ինհիբիտորների ընդունում (Ինդինավիր, Ատազանավիր, Ռիտոնավիր) - ազաթիոպրինի և ռիբավիրինի ընդունում - խրոնիկական հեմոլիզի առկայություն (օրինակ՝ սրտի փականի պրոթեզավորմամբ պացիենտների մոտ) - լեղաքարային հիվանդություն սուր խոլեստազով - հեպատոնեկրոզ - շնչառական համակարգի կամ երիկամների սուր ինֆեկցիոն հիվանդության առկայություն - ստացված շիճուկում լիպեմիայի և/կամ հեմոլիզի առկայության դեպքում (հետազոտությունը չի իրականացվում) 3. Հետազոտության արդյունքները պետք է մեկնաբանել զգուշությամբ այն դեպքում, երբ դիտվում է լաբորատոր ցուցանիշներից մեկի մեկուսացված բարձրացում/իջեցում (որը չի կոռելացվում կլինիկական իրավիճակի հետ), մասնավորապես՝ - հապտոգլոբինը 0,12 գ/լ-ից ցածր կամ 3,2 գ/լ-ից բարձր - տրանսամինազները 622 Մ/լ-ից բարձր - բիլիռուբինը 30 մկմոլ/լ-ից բարձր - ԳԳՏ-ն 50 Մ/լ-ից ցածր - ալֆա-2-մակրոգլոբուլինը 5,0 գ/լ-ից բարձր:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ