Երևան
HY
Համալիր
40-274

ՖիբրոՄաքս

Նկարագրություն

ՖիբրոՄաքս՝ հաշվարկային ցուցանիշների համալիր լյարդում ֆիբրոզի, ստեատոզի աստիճանի և ախտաբանական գործընթացի ակտիվության գնահատման համար: ՖիբրոՄաքսը լյարդի հյուսվածքի վիճակի գնահատման ոչ ինվազիվ (առանց բիոպսիայի) մեթոդ է: ՖիբրոՄաքսը բաղկացած է մի քանի լաբորատոր հետազոտություններից, որոնց արդյունքներն օգտագործվում են լյարդի հյուսվածքի վիճակի հինգ կարևորագույն ցուցանիշների հաշվարկման համար. - ֆիբրոզի փուլ ըստ METAVIR սանդղակի (Ֆիբրո-Թեստ) - նեկրոզաբորբոքային ռեակցիայի աստիճան (Ակտի-Թեստ) - լյարդի ստեատոզի (հյուսվածքի ճարպային վերասերում) աստիճան (Ստեատո-Թեստ) - լյարդի ոչ ալկոհոլային ախտահարման ախտորոշում՝ իր ակտիվության որոշմամբ - ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի (Նեշ-Թեստ) - լյարդի ալկոհոլային ախտահարման ախտորոշում՝ իր ակտիվության որոշմամբ (Աշ-Թեստ) Հաշվարկման ալգորիթմը մշակվել է Ֆրանսիայում և հաստատվել ավելի քան 40 անկախ միջազգային հետազոտություններում հազարավոր պացիենտների վրա: Մեթոդը հավանության է արժանացել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների առողջապահական համակարգերի կողմից: ՖիբրոՄաքսի կիրառման արդյունավետությունը՝ որպես լյարդի բիոպսիայի այլընտրանք, ապացուցված է կլինիկական իրավիճակների ճնշող մեծամասնությունում: Այն թույլ է տալիս համալիր գնահատել լյարդի հիվանդությամբ առաջացած փոփոխությունները: Թեստն ունի բարձր զգայունություն և սպեցիֆիկություն լյարդի ֆիբրոզի և ստեատոզի նկատմամբ, որոնք առաջացել են վիրուսային կամ տոքսիկ գործոնների, ինչպես նաև լյարդի հյուսվածքի ախտահարման հանգեցնող հիվանդությունների (շաքարային դիաբետ, հիպերլիպիդեմիա, ավելցուկային քաշ) հետևանքով: Նշանակման ցուցումներ. - խրոնիկ B հեպատիտ - խրոնիկ C հեպատիտ - ստեատոզ - ալկոհոլային ստեատոհեպատիտ - ավելցուկային քաշ - շաքարային դիաբետ - հիպերտոնիկ հիվանդություն - հիպերխոլեստերինեմիա և հիպերտրիգլիցերիդեմիա Անալիզն ունի որոշակի սահմանափակումներ (ուստի հետազոտություն անցնելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ). 1. Թեստը չի իրականացվում 18 տարեկանից ցածր և փոխպատվաստված լյարդով պացիենտների մոտ 2. Հետազոտության արդյունքների վրա կարող են ազդել հետևյալ գործոնները (դրանց առկայության դեպքում հետազոտությունը սահմանափակ է կիրառվում կամ չի կիրառվում). - A, B տիպի կամ Էպշտեյն-Բարի վիրուսով առաջացած սուր հեպատիտի առկայություն - ավտոիմունային բնույթի սուր հեպատիտի կամ դեղորայքային հեպատիտի առկայություն - բարձր հիպերբիլիռուբինեմիայով Ժիլբերի համախտանիշ - պրոտեազների ինհիբիտորների ընդունում (Ինդինավիր, Ատազանավիր, Ռիտոնավիր) - ազաթիոպրինի և ռիբավիրինի ընդունում - խրոնիկ հեմոլիզի առկայություն (օրինակ՝ սրտի փականի պրոթեզով պացիենտների մոտ) - լեղաքարային հիվանդություն սուր խոլեստազով - հեպատոնեկրոզ - շնչառական համակարգի կամ երիկամների սուր ինֆեկցիոն հիվանդության առկայություն - ստացված շիճուկում լիպեմիայի և/կամ հեմոլիզի առկայության դեպքում (հետազոտությունը չի իրականացվում) 3. Հետազոտության արդյունքները պետք է մեկնաբանել զգուշությամբ, եթե նկատվում է լաբորատոր ցուցանիշներից մեկի մեկուսացված բարձրացում/իջեցում (որը չի հարաբերակցվում կլինիկական իրավիճակի հետ), այն է՝ - հապտոգլոբինը 0,12 գ/լ-ից ցածր կամ 3,2 գ/լ-ից բարձր - տրանսամինազները 622 ՄՄ/լ-ից բարձր - բիլիռուբինը 30 մկմոլ/լ-ից բարձր - ԳԳՏ-ն 50 ՄՄ/լ-ից ցածր - ալֆա-2-մակրոգլոբուլինը 5,0 գ/լ-ից բարձր

Կատարման ժամկետը

Մինչև 7 օր

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
65475 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ