Նկարագրություն
Ֆլեկաինիդը թաղանթակայունացնող հակաառիթմիկ պրեպարատ է։ Ըստ Vaughan-Williams-ի դեղամիջոցների հակաառիթմիկ դասակարգման՝ այն պատկանում է 1C դասին։ Ֆլեկաինիդն արգելափակում է բջջային թաղանթների նատրիումական դանդաղ անցուղիները, ինչի շնորհիվ դանդաղում է սրտով էլեկտրական իմպուլսի հաղորդումը։ Պրեպարատն արտահայտված ազդեցություն ունի սրտի հաղորդչական համակարգի, հատկապես Հիսի խրձի և Պուրկինյեի թելիկների վրա։ Դրա ազդեցությունը հատկապես արտահայտված է աննորմալ հաճախացած սրտխփոցի (տախիառիթմիայի) դեպքում։ Ֆլեկաինիդը կիրառվում է ռիթմի խանգարումների բուժման համար ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների մոտ։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ