Երևան
HY
Անալիզներ
09-197

ՖԼՈՐՈՑԵՆՈԶ - համալիր հետազոտություն

Նկարագրություն

Վերարտադրողական տարիքի կանանց հեշտոցի բակտերիալ միկրոֆլորայի հետազոտություն: Գնահատվում է միկրոֆլորան կազմող միկրոօրգանիզմների ԴՆԹ-ի քանակը՝ լակտոբացիլների, Candida ցեղի սնկերի, պայմանական ախտածին միկրոօրգանիզմների (Bacteria, Gardnerella vaginalis, Atopobium vaginae, Enterobacteriaceae, Staphylococcus spp., Streptococcus spp., Ureaplasma parvum, Ureaplasma urealyticum, Mycoplasma hominis): Հետազոտության արդյունքների հիման վրա տրվում է եզրակացություն բակտերիալ վագինոզի առկայության/բացակայության վերաբերյալ: Թեստը նախատեսված չէ մենոպաուզայի շրջանում գտնվող կանանց համար, քանի որ ռեֆերենս արժեքների մեկնաբանումը հիմնված է միկրոօրգանիզմների այն հարաբերակցության վրա, որը բնորոշ է վերարտադրողական տարիքի կանանց: Որոշվող ցուցանիշները. Lactobacillus spp. ԴՆԹ Gardnerella vaginalis ԴՆԹ Atopobium vaginae ԴՆԹ Enterobacteriaceae ԴՆԹ Staphylococcus spp. ԴՆԹ Streptococcus spp. ԴՆԹ Ureaplasma parvum ԴՆԹ Ureaplasma urealyticum ԴՆԹ Mycoplasma hominis ԴՆԹ Candida albicans ԴՆԹ Candida glabrata ԴՆԹ Candida kruzei ԴՆԹ C. parapsilosis, C. tropicalis ԴՆԹ

Կատարման ժամկետը

Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Միզասեռական քերուկ (ՊՇՌ)
Ընդհանուր գինը
22150 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ