Նկարագրություն
Ֆլուօքսետինը սերոտոնինի հետզավթման ընտրողական ինհիբիտորների խմբի հակադեպրեսանտ է, որն արդյունավետ է դեպրեսիայի, բուլիմիայի, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների, խուճապային գրոհների բուժման համար։ Այս հետազոտությունը կիրառվում է՝ արյան մեջ դեղամիջոցի կոնցենտրացիայի մոնիտորինգի, դեղաչափի շտկման միջոցով բուժման նկատմամբ վերահսկողության օպտիմալացման, դեղորայքային փոխազդեցության գնահատման, գերդոզավորման ախտորոշման, դեղամիջոցի պոտենցիալ տոքսիկության գնահատման, դեղամիջոցի ընդունման ռեժիմի խախտումների հայտնաբերման համար։ Այս հետազոտությունը նշանակվում է՝ ֆլուօքսետինի ինքնուրույն կամ այլ դեղամիջոցների հետ համակցված (այդ թվում՝ կապված ուղեկցող հիվանդությունների և վիճակների հետ) նշանակման դեպքում, ֆլուօքսետին ընդունող՝ լյարդի և երիկամների ֆունկցիայի խանգարումներ ունեցող, սրտանոթային հիվանդություններով պացիենտների, հղիների և տարեցների հսկողության ժամանակ (այս իրավիճակներում դեղամիջոցը հակացուցված է, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա ընդունման օգուտը գերազանցում է պոտենցիալ ռիսկը), կիրառվող դեղամիջոցի անբավարար արդյունավետության և դեղաչափի շտկման հարցը որոշելիս, պացիենտի կողմից դեղամիջոցի ընդունման ռեժիմի չպահպանման կասկածի դեպքում, ֆլուօքսետինի գերդոզավորման (սրտխառնոց, փսխում, գրգռվածություն, անհանգստություն, հիպոմանիա, ցնցումներ, մեծ էպիլեպտիկ նոպաներ) կասկածի դեպքում։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ