Երևան
HY
Անալիզներ
08-119

Ֆոլիկուլոխթանիչ հորմոն (ՖԽՀ)

Նկարագրություն

Գլիկոպրոտեիդային հորմոն, որը սինթեզվում է հիպոֆիզի առաջային բլթում: Գոնադոտրոպինների, այդ թվում՝ ՖԽՀ-ի ցիկլիկ սեկրեցիան նպաստում է սեռական գեղձերի զարգացմանը և ապահովում սեռական հորմոնների արտազատումը: Կանանց մոտ ֆոլիկուլոխթանիչ հորմոնը կարգավորում է ֆոլիկուլների առաջացումը ձվարաններում և էստրադիոլի կենսասինթեզը: Դաշտանային ցիկլի կեսին նկատվում է ՖԽՀ-ի կոնցենտրացիայի պիկ, որն այլ գործոնների հետ համատեղ նախաձեռնում է օվուլյացիայի գործընթացը: Տղամարդկանց մոտ ֆոլիկուլոխթանիչ հորմոնը վերահսկում է սպերմատոգենեզը: ՖԽՀ-ի մակարդակի որոշումը կիրառվում է տղամարդկանց և կանանց վերարտադրողական համակարգի ախտաբանության ախտորոշման մեջ:

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5410 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ