Նկարագրություն
Ֆերմենտների խումբ, որոնք պարունակվում են օրգանիզմի գրեթե բոլոր հյուսվածքներում և մասնակցում են օրգանական միացություններից ֆոսֆորական թթվի մնացորդի անջատման ռեակցիաներին։ Այս խմբի ֆերմենտների ակտիվության օպտիմումը գտնվում է рН-ի հիմնային արժեքների տիրույթում։ Օրգանիզմում ֆերմենտի հիմնական տեղակայումը ոսկրային հյուսվածքի, լյարդի և երիկամների բջիջներն են։ Հիմնային ֆոսֆատազի ակտիվության մակարդակն ունի ախտորոշիչ նշանակություն լյարդի և լեղուղիների ախտաբանության, ոսկրային հյուսվածքի տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ օստեոպորոզի և ուռուցքների դեպքում։
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Մազանոթային արյուն