Նկարագրություն
Ֆոսֆորը միկրոտարր է, որը պարունակվում է հիմնականում ոսկրային հյուսվածքում (մինչև 80%) և մասնակցում է մեծ քանակությամբ տարբեր մետաբոլիկ պրոցեսների, այդ թվում՝ մակրոէրգիկ միացությունների սինթեզին և բջիջն էներգիայով ապահովող կենսաքիմիական ռեակցիաներին: Այն ոսկրային հյուսվածքի կարևոր կառուցվածքային բաղադրիչ է, մասնակցում է նուկլեինաթթուների, բջջային թաղանթների բաղադրիչների՝ ֆոսֆոլիպիդների առաջացմանը, ակտիվացնում է որոշ ֆերմենտատիվ պրոցեսներ: Օրգանիզմում ֆոսֆորի պարունակության կայունության կարգավորումն իրականացվում է հիմնականում պարատ հորմոնի, կալցիտոնինի և կալցիտրիոլի միջոցով: Մեզով ֆոսֆորի արտազատումը փոխվում է օրվա ընթացքում, ելնելով դրանից՝ առավել օբյեկտիվ արդյունքներ կարելի է ստանալ՝ գնահատելով ֆոսֆորի քանակն օրական մեզում: Մակարդակի բարձրացում նկատվում է. վիտամին D-ռեզիստենտ ռախիտի, հիպերպարաթիրեոզի, երիկամային անբավարարության, լեյկոզի, մենինգիտի, Ֆանկոնիի համախտանիշի, երիկամային ացիդոզի ժամանակ: Նվազում հնարավոր է. հիպոպարաթիրեոզի, ակրոմեգալիայի, ինֆեկցիոն հիվանդությունների, կալցիումի բարձր սպառման դեպքում վիտամին D-ի անբավարարության, ոսկրային հյուսվածքում մետաստազների ժամանակ: Հետազոտության նշանակման ցուցումներ. 1. Ռախիտի ախտորոշում և մոնիտորինգ 2. Երիկամների հիվանդությունների ախտորոշում 3. Էնդոկրին հիվանդությունների ախտորոշում
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ