Նկարագրություն
Ֆոսֆորը միկրոտարր է, որը հիմնականում պարունակվում է ոսկրային հյուսվածքում (մինչև 80%), մասնակցում է մեծ քանակությամբ տարբեր մետաբոլիկ գործընթացների, այդ թվում՝ մակրոէրգիական միացությունների սինթեզին և բջիջն էներգիայով ապահովող կենսաքիմիական ռեակցիաներին: Այն ոսկրային հյուսվածքի կարևոր կառուցվածքային բաղադրիչ է, մասնակցում է նուկլեինաթթուների, բջջային թաղանթների բաղադրիչների՝ ֆոսֆոլիպիդների առաջացմանը, ակտիվացնում է որոշ ֆերմենտային գործընթացներ: Օրգանիզմում ֆոսֆորի պարունակության կայունության կարգավորումն իրականացվում է հիմնականում պարատ հորմոնով, կալցիտոնինով և կալցիտրիոլով: Մակարդակի բարձրացում նկատվում է հետևյալ դեպքերում. արյան համակարգի հիվանդություններ (միելոմային հիվանդություն, միելոլեյկոզ), հենաշարժիչ ապարատի հիվանդություններ (Պեջետի հիվանդություն, մետաստազներ ոսկրային հյուսվածքում), էնդոկրին հիվանդություններ (հիպոպարաթիրեոզ, դիաբետիկ կետոացիդոզ, ակրոմեգալիա), երիկամային անբավարարություն, մալաբսորբցիայի համախտանիշ, Ադիսոնի հիվանդություն: Նվազում հնարավոր է հետևյալ դեպքերում. ընտանեկան հիպոֆոսֆատեմիկ ռախիտ, պելագրա, հիպերինսուլինիզմ, ՍՏՀ դեֆիցիտով հիպոպիտուիտարիզմ (երեխաների մոտ), հիպերպարաթիրեոզ, բակտերիալ սեպտիցեմիա, վիտամին D-ի դեֆիցիտ: Անալիզի նշանակման ցուցումներն են` 1. Ռախիտի ախտորոշում և մոնիթորինգ 2. Հենաշարժիչ ապարատի այլ հիվանդությունների ախտորոշում 3. Էնդոկրին հիվանդությունների ախտորոշում 4. Արյան համակարգի հիվանդությունների ախտորոշում:
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Մազանոթային արյուն